-
26.09.2013|
15:55
Պետական ձեռնարկությունները լկստվել են, ու պարզվում է` խելքը գլխին չեն աշխատում։ Այս «հայտնությունը» կառավարության համար չէր բացվի, եթե պետական գույքի կառավարման վարչության պետը չլիներ։
-
26.09.2013|
14:50
2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր և կամավոր կուտակային կենսաթոշակային նոր համակարգը: Այդ համակարգի ներդրումն արդեն իսկ բազմաթիվ հարցեր է առաջացրել տարբեր ոլորտների ներկայացուցիչների մոտ: Վերոհիշյալ խնդիրները քննարկելու նպատակով՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպում են «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում` նվիրված պարտադիր և կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի հիմնահարցերին:
-
26.09.2013|
14:30
Վարչապետը փորձում է վերակենդանացնել շինարարության ոլորտը։ «Շինարարության ոլորտում 8,5 % անկում է արձանագրվել։ Էլիտար շենքերի պահանջարկը նվազել է։ Պետք է նպաստել, որ մեծանա էկոնոմ շենքերի պահանջարկը»,- կառավարության նիստում ասաց վարչապետը և հուրախություն պետական ծառայողների` առաջարկեց բնակշինարարության նոր ծրագիր սկսել հիպոթեքային վարկավորմամբ, առանց 30 % կանխավճարի։
-
25.09.2013|
16:56
Դեռ անցյալ տարեվերջից Հայաստան ֆրանսիական «Կարֆուր» ընկերության մուտք գործելու մասին տեղեկատվությունը դարձել էր մի շարք լրատվամիջոցների ամենուշագրավ նյութերից մեկը: Հրապարակվեցին լուրեր, որ Հայաստանի օլիգարխիկ որոշ շրջանակներ դեմ են «Կարֆուր» հայտնի ընկերության՝ Հայաստան մուտք գործելուն, քանի որ դա հարվածելու է հենց առաջին հերթին այդ օլիգարխների բիզնես շահերին: Այդ համատեքստում շրջանառվում էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի անունը: Սրանից զատ տեղեկատվություն հրապարակվեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի իշխանությունները ձեռք են բերել պայմանավորվածություն, և «Կարֆուրն» այսպես թե այնպես պետք է մուտք գործի Հայաստան:
-
25.09.2013|
16:10
Շուրջ երկու տարի առաջ պետական լիազոր մարմնի կողմից դադարեցվեց «Արմֆուդ» ընկերության գործունեությունը, պատճառաբանվելով, թե սույն ընկերության կողմից արտադրվող այծի կաթը վնասակար է սպառողների առողջությանը, քանի որ նրա մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ և այլ բակտերիաներ:
-
25.09.2013|
11:20
Վերջերս ստեղծվեց ճարտարապետության պետական կոմիտեն` Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ։ «Փարիզ-Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր ՄԱՐԻԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ նորաստեղծ այդ կոմիտեն՝ իր նախագահ Նարեկ Սարգսյանով, իրականում ոչինչ էլ չի տա ճարտարապետությանն ու քաղաքաշինությանը։
-
24.09.2013|
15:17
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է հայկական ապրանքարտադրողների ապրանքների ամենամյա «Ոսկե նուռ» հինգերորդ տոնավաճառի հանդիսավոր բացման արարողությանը:
-
20.09.2013|
11:20
Հոկտեմբերի 26-ին Վանաձորում կանցկացվի «Քաղաքացիական կոալիցիա հանուն տեղական հաշվետվողականության» խորագիրը կրող կոնֆերանս: Այն իրականացվում է Երևանում բրիտանական դեսպանատան Չիվինգ Կրթաթոշակի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
-
19.09.2013|
16:54
«Յոթ մլն դոլարի վարկ կհատկացվի Երևանի ջրամատակարարման համակարգի բարելավման համար։ Վարկը տրամադրում է եվրոպական զարգացման բանկը»,- կառավարության նիստում ներկայացրեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ինչն էլ հաստատեց գործադիրը։
-
19.09.2013|
16:52
Կառավարությունն «այո» ասաց Մաքսային միությանն անդամակցելուն միտվածբանակցային թվով վեց աշխատանքային խմբերի ձևավորմանը։ Թե ովքեր կընդգրկվեն այդ խմբերում, երևի թե արդեն պարզ է, քանի որ դեռևս անցած տարի վարչապետը խոսել է այդ հանձնաժողովների ձևավորման անհրաժեշտության մասին։